Կարմիր կիրակի

Գրիգոր Զոհրապ

• գրող, իրավաբան, Օսմանական պառլամենտի դեպուտատ,
• ուղարկվել է Դիարբեքիր ռազմական դատարանի առաջ կանգնելո համար ,
• աքսորվել է 1915 թվականի մայիսի 21-ին կամ հունիսի 2-ին ,
• սպանվել է Ուրֆայից Դիարբեքիր ճանապարհին բանդիտների կողմից:

Ռուբեն Սևակ

• բժիշկ , հայտնի պոետ և գրող Բալկանյան պատերազմների ժամանակ Օսմանյան բանակի կապիտան,
• աքսորվել է Չանկիրի1915 թվականի հունիսի 22-ին, սակայն նրան թույլ է տրվել «ազատ ապրել Չանկիրիում» համաձայն Թալեաթ փաշայի 1915 թվականի օգոստոսի 25-ի հեռագրի։
• սպանվել է Թյունեյ կոչվող գյուղում 1915 թվականին`Դանիել Վարուժանի, Օնիկ Մեղազայանի, Արթին Կոչոյի հետ միասին:

Սիամանթո (Ատոմ Յարճանյան)

• բանաստեղծ, գրող, պոետ, լրագրող, դաշնակ, Հայ ազգային խորհուրդի անդամ,
• Սպանվել է 1915 թվականին Անկարայում:

Արտաշես Հարությունյան

• թարգմանիչ , բանաստեղծ , գրական քննադատ, բանասեր , գրող և ուսուցիչ
• վախճանվել է 1915 թվականի օգոստոսի 16-ին Իզմիթում:

Երուխան (Երվանդ Սրմաքեշխանլյան)

• գրող, թարգմանիչ, լրագրող
• վախճանվել է 1915 թվականին Խարպուտում :

Տիգրան Չյոկուրյան

• գրող, հասարակական գործիչ և ուսուցիչ,
• վախճանվել է 1915 թվականին Այաշում:

Տիրան Քելեկյան

• Լրագրող, գրող, համալսարանի դասախոս, ֆրանսերեն-թուրքերեն բառարանի հեղինակ ,
• Իր ընտանիքի հետ միասին թույլ է տրվել բնակվել Կոստանդնուպոլիսից դուրս որևէ տեղ Թալեաթ փաշայի 1915 թվականի մայիսի 8-ի հատուկ հրամանով, բնակվել է Զմյուռնիայում, սակայն զինվորական ուղեկցմամբ տեղափոխվել է Չորում, կանգնել է զինվորական դատարանի առաջ ,
• վախճանվել է 1915 թվականի հոկտեմբերի 20- ին Չանկիրիում:

Ռուբեն Զարդարյան

• գրող, պոետ, թերթի (Արամազդ) և դասագրքերի խմբագիր , համարվում է հայկական գյուղական գրականության ստեղծող ,
• թարգմանել է Վիկտոր Հյուգոյի , Մաքսիմ Գորկո , Անատոլ Ֆրանսի , Օսկար Ուայլդի գործերը հայերեն,
• աքսորվել է Այաս,
• զինվորական ուղեկցությամբ Այասից տեղափոխվել է Դիարբեքիր : Սպանվել է բանդիտների կողմից :

Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան)

• Հասարակական գործիչ, գրող, ուսուցիչ,
• Մահացել է 1915 թվականին Խարբերդում:

Դանիել Վարուժան

• պոետ,
• ուղարկվել է Չանկիրի ,
• սպանվել է Ռուբեն Սևակի հետ միասին 12 բանդիտների կողմից 1915 թվականի օգոստոսի 26-ին Չանկիրիից 6 ժամ հեռո Թյունեհ գյուղի մոտ :