Նեմեսիս

«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Նեմեսիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։ Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Ահարոն Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը.
1918 թվականի դեկտեմբերին Արշակ Եզդանյանի կողմից սպանվեց Վլադիմիր Դիմիտրևը Թուրքիայի Կոստանդնուպոլիս քաղաքում։ Նխ Օսմանյան գաղտնի գործակալ էր, ով աջակցել է հայերի ձերբակալությունների ընթացքում։ 1920 թվականին Արամ Երկանյանի կողմից սպանվեցին Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկով ու բուլղարացի գործակալ Սառաֆով Երևանսկու հրապարակում, Թիֆլիսում։
1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի ներքին գործերի նախարար և մեծ վեզիր, Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին։ 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան։
1922 թվականի հուլիսի 22-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում։» Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։
1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խալիլ բեկ Խասմամեդովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին։ Արամ Երկանյանի գործակիցը եղել է Միսակ Կիրակոսյանը։
Սպանվեց Ադրբեջանական հանրապետության խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագաևը՝ Շուշիի հայերի ջարդի ու Բաքվի հայերի ջարդի հիմնական պատասխանատուներից մեկը:

1. Ի՞նչ է «Նեմեսիս»-ը: Նեմեսիս (հին հունարեն՝ Νέμεσις), հունական դիցարանի վրեժի թևավոր աստվածուհին, ով պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական և հասարակական նորմերը:Այստեղից է եկել գործողության անվանումը։ «Նեմեսիս»-ը գործողություն է, որի նպատակն էր պատժել 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, ինչպես նաեւ 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին: 2. Ինչպե՞ս եւ ե՞րբ ծնվեց «Նեմեսիս»-ը: Երիտթուրք պարագլուխները Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո փախան Գերմանիա: 1918թ. դեկտեմբերի 16-ին նրանց դեմ սկսված դատավարությունում Թալեաթը, Էնվերը, Նազըմը, Ջեմալը եւ նրանց հանցակիցները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի եւ տեղահանության կազմակերպման մեջ: Դատավճռի համաձայն՝ 31 մեղադրյալներից Թալեաթը, Էնվերը, Նազըմը եւ Ջեմալը դատապարտվեցին մահվան: Դատավճռից փախած հանցագործների պատիժն իրականացնելու նպատակով էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հիմնեց «Նեմեսիս»-ը: 1919թ. Երեւանում Դաշնակցության 19-րդ ընդհանուր ժողովում 650 հանցագործներից առանձնացվեցին 41-ը: «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվեց պատասխանատու մարմին՝ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմեն Գարոյի գլխավորությամբ եւ հատուկ Ֆոնդ՝ Շահան Սաթճակլյանի ղեկավարությամբ: Գործողության օպերատիվ ղեկավարության եւ նյութական ապահովման համար պատասխանատու էին Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը: 3. Ո՞ր դատավճիռները իրականացվեցին: -1921թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ -1921թ. դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքերի կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։ -1922թ. ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Ջեմալ Ազմիին, ով հրամայել էր ծովում խեղդել 15 000 հայ երեխաների, ինչպես նաեւ՝ Բեհաեդդին Շաքիրին: -1922թ. հուլիսի 22-ին Պետրոս Տեր-Պողոսյանը եւ Արտաշես Գեւորգյանը Թիֆլիսում սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին: -1920թ. մայիսի 31-ին սպանվեց 1918 թ-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից Նասիբ Յուսիֆբեյլին։ -1920թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին: -1920թ. հուլիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Շուշիի եւ Բաքվի հայերի ջարդերի հիմնական պատասխանատուներից Հասան Բեկ Ագաեւին: -1921թ. հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին։ «Նեմեսիս» գործողության ընթացքում սպանվեցին նաեւ երեք դավաճան՝ Մկրտիչ Հարությունյանը, Վահե Իհսսանին (Եսայան) եւ Ադուր Յասյանը: 4. Ո՞ր դատավճիռների իրականացումը ձախողվեց: «Նեմեսիս» գործության ցուցակում Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերի ու «Միություն եւ Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմի անունները կային։ «Նեմեսիս» գործության անդամներին չհաջողվեց նրանց սպանել: Էնվերը Գերմանիայից փախել էր Միջին Ասիա: 1922թ. Տաջիկստանում նրան գնդակահարեց կարմիր բանակի հայ հրամանատար Հակոբ Մելքումովը: Նազիմը մահապատժի ենթարկվեց Թուրքիայում. նրան մեղադրել էին Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար: 5. Ինչպե՞ս ընդհատվեց «Նեմեսիս»-ը: 1922 թ., երբ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վտարանդի կառավարությունները ստորագրեցին բոլշեւիզմի դեմ համատեղ պայքարի «Պրոմեթեւս» նախագիծը, ՀՅԴ Բյուրոն որոշեց դադարեցնել «Նեմեսիս»-ը: Այս որոշումը միանշանակ չընդունվեց եւ պատմության ընթացքում ստացավ «ամենաամոթալի» որակումը: Տարիներ անց Շահան Նաթալին առաջարկեց վերականգնել «Նեմեսիս»-ը, սակայն մերժվեց: Փարիզում նա հիմնեց «Արեւմտահայ ազատագրական ուխտը»:

Նեմեսիս աստվածուհի
Մասնակիցները